Որոնք են լինելու Թրամփի վարչակազմի առաջնային խնդիրները․ CNN

2560ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ Մերձավոր Արևելքում մի շարք խնդիրների լուծման համար, որոնք առանքային կլինեն Վաշինգտոնի ապագա վաչակազմի համար։ Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թրամփի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վալիդ Ֆարեսը, որը Վաշինգտոնում հանդիպել է արական երկրներից մի քանի դիվանագետների հետ։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆարեսը նշել է, որ ԱՄՆ-ի ապագա վարչակազմի համար ամենաառաջնային խնդիրը Սիրիայում հակամարտության լուծումն է և ԴԱԻՇ-ի ոչնչացումը։Մյուս կարևոր մարտահրավերների թվում նա նշել է Իրաքում կայունությունը և Եմենում, Լիբիայում տիրող իրավիճակը։

CNN-ի տվյալներով՝ Ֆարեսը համոզված է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը կազդեն Մերձավոր Արևելքում մի շարք լուրջ հակամարտությունների լուծման վրա։
Արաբ դիվանագետների հետ հանդիպմանը Թրամփի խորհրդականը անդրադարձել է նաև Իրանի հետ միջուկային գործարքին։ Նրա խոսքով՝ Թրամփը մտադիր է ուսումնասիրել համաձայնագիրրը, որից հետո, հավանաբար, հանդես կգա մի շարք կետերը վերանայելու պահանջով։ Միևնույն ժամանակ Ֆարեսը նշել է,որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը առաջնային խնդիր չի լինի Թրամփի համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *