Պերուի գլխավոր դատախազությունը նորից հետաքննություն է սկսել երկրի նախագահի դեմ

default-36Պերուի գլխավոր դատախազությունը նորից հետաքննություն է սկսել երկրի նախագահ Պեդրո Կուչինսկիի դեմ անցյալում կոռուպցիոն սխեմաների հետ կապ ունենալու կասկածանքով։

Reuters–ի տեղեկություններով՝ խոսքը Odebrecht շինարարական ընկերության շուրջ սկանդալի  մասին է, քննիչները պարզում են, թե արդյոք Կուչինսկին կապ է ունեցել նախորդ տասնամյակում ընկերության կողմից պայմանագրեր շահելու գործունեության հետ։

Սեպտեմբերին  նախաքննությունը Կուչինսկիի մեղավորությունը չէր հայտնաբերել, եւ քննությունը փակվել էր, սակայն հիմա գլխավոր դատախազությունը հրամայել է նորից հետաքննություն սկսել։ Հետաքննություն է ընթանալու նաեւ երկրի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյի դեմ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *