Իշխան Զաքարյանը հանդիպել է Իրանի, Լատվիայի և ԱՄՆ գործընկերների հետ

unnamed-1-14INTOSAI-ի 22-րդ համագումարի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության աուդիտի բարձրագույն դատարանի նախագահ դոկտոր Ադել Ազարի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վերահսկիչ պալատից:

Երկու երկրների վերահսկիչ մարմինների նախագահները պայմանավորվեցին 2017 թվականի ընթացքում կատարել փոխադարձ պաշտոնական այցեր, որոնց շրջանակներում էլ կստորագրեն համագործակցության հուշագիր և գործողությունների համատեղ ծրագիր:

Քննչական, դատախազական, դատական և վերահսկողական լայն լիազորություններով օժտված Իրանի աուդիտի բարձրագույն դատարանի նախագահ Դոկտոր Ազարի առաջարկությամբ Հայաստանի և Իրանի բարձրագույն վերահսկիչ մարմինները ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող մի շարք ոլորտներում առաջիկայում կիրականացնեն նաև համատեղ վերահսկողություն:

Երկու կառույցներում ընթացող բարեփոխումների մասին խոսելիս իրանական կողմն ընդգծեց Հայաստանի վերահսկիչ պալատում կուտակված վերահսկողության հատկապես եվրոպական փորձի ու հմտությունների ուսումնասիրության իրենց ցանկության մասին, ինչի կապակցությամբ Իշխան Զաքարյանը իրանցի իր գործընկերոջը խոստացավ ամենալայն աջակցություն:

INTOSAI-ի 22-րդ համագումարի շրջանակներում կայացավ Հայաստանի և Լատվիայի բարձրագույն վերահսկողական մարմինների նախագահների հանդիպումը: Պարոն Զաքարյանը և Լատվիայի գլխավոր աուդիտոր տիկին Էլիտա Կրումինան խոսեցին երկու երկրների համագործակցության նոր հեռանկարների մասին:
Լատվիայի գլխավոր աուդիտորը, տեղեկանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրության բարեփոխումների և դրանից բխող Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նոր օրենքի և ենթաօրենսդրական դաշտի ընդունման կապակցությամբ, Իշխան Զաքարյանին առաջարկեց առաջիկայում այցելել Լատվիա, տեղում ծանոթանալ հաշվեքննության եվրոպական լատվիական ժամանակակից համակարգին և դրա աշխատանքներին: Իշխան Զաքարյանի լատվիացի գործընկերն իրենց անցած ուղու և ձեռք բերված հաջողությունների մասին խոսելիս, կարևորեց պետական աուդիտի անկախության հիմնադրույթը, առանց որի իրենք չէին կարողանա Լատվիայում ապահովել հանրային միջոցների արդյունավետ և թափանցիկ օգտագործում:

NTOSAI-ի 22-րդ համագումարի ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները երկկողմանի պաշտոնական հանդիպմանը հանգամանալից քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Իշխան Զաքարյանի ամերիկացի գործընկեր Ջեն Դոդարոն նշեց, որ թեև ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարը նշանակվում է ԱՄՆ նախագահի կողմից 15 տարի ժամկետով, և կառույցի հիմնական հենարանը Կոնգրեսն է, որն իր հերթին համապատասխան որոշումները կայացնում է վերահսկիչ մարմնի կարծիքի հիման վրա, այդուհանդերձ, իրենք մնում են անկախ թե օրենսդիր և թե գործադիր իշխանություններից:

ԱՄՆ-ի հաշվետվողականության պետական գրասենյակի նախագահ պարոն Ջեն Դոդարոն տեղեկացրեց նաև, որ իրենք կառավարությանը տարեկան շուրջ 2000 առաջարկ են ներկայացնում, որի առնվազն 80 տոկոսը հետագայում ընդունվում է:

Պարոն Զաքարյանը խոսեց վերահսկիչ պալատի անցած ուղու, խնդիրների և ՀՀ նոր սահմանադրությամբ վերահսկիչ պալատի բարեփոխման առանձնահատկությունների մասին:

Պարոն Ջեն Դոդարոն իր աջակցությունը հայտնեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահին և առաջարկեց իրենց օգնությունը կադրերի վերապատրաստման և տեխնիկական աջակցության տրամադրման ուղղությամբ:

Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց նման ջերմ վերաբերմունքի և պատրաստակամության համար և խնդրեց այդ երկու հարցերին զուգահեռ նաև մասնագիտական կարծիք-եզրակացություն տալու վերահսկիչ պալատի ինքնագնահատման այն համակարգին, որով առաջիկայում առաջնորդվելու է ՀՀ վերահսկիչ-հաշվեքննիչ պալատը:
Երկու նախագահները պայմանավորվեցին վերոհիշյալ հարցերÕ ¨ պահել ուշադրության կենտրոնում, յուրաքանչյուրի համար ունենալ առանձին ծրագիր և առաջիկայում դրանք իրագործել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *