Ինչպես է սուրճը ազդում օրգանիզմի վրա

morning_coffeeՇատերի համար սուրճը ուղղակի ըմպելիք չէ. այն մեր առավոտյան անբաժանելի մասն է, մի մաս, որից մենք չենք կարող հրաժարվել։ Անկախ նրանից, թե ինչով ենք մենք զբաղված, մեկ բաժակ տաք սուրճը մշտապես ողջունելի է։

Եվ մենք պարզել ենք, թե ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ սուրճ ենք ընդունում:

Առաջին 10 րոպեներ

Կոֆեինը թափանցում է արյունատար համակարգ, ինչ արդյունքում արագանում է սրտի աշխատանքը, և բարձրանում է արյան ճնշումը։

20 րոպե հետո

Մենք սկսում ենք ավելի զգոն և կենտրոնացած զգալ։ Ավելի հեշտ է դառնում որոշումներ կայացնելը և խնդիրներ լուծելը։ Բացի այդ՝ կոֆեինը օգնում է նվազեցնել հոգնածությունը և թարմանալ։

30 րոպե հետո

Մեր օրգանիզմը սկսում է ավելի շատ ադրենալին արտադրել։ Սրա հետևանքով սրվում է նաև տեսողությունը։

40 րոպե հետո

Սուրճը կարող է արագացնել օրգանիզմի՝ ճարպեր տրոհելու և էներգիա ստանալու տեմպը։ Երբ սա պատահում է, մարմինը սկսում է տրոհել ճարպերը, նույնիսկ եթե մենք անշարժ ենք։ Կոֆեինը նաև խթանում է ստամոքսահյութի արտադրությանը։

6 ժամ հետո

Սուրճի միջի կոֆեինը առաջացնում է ջրազրկում։ Բացի ջրից՝ օրգանիզմը լքում են նաև մի շարք կարևոր վիտամիններ։ Սա կարող է հանգեցնել կալցիումային նյութափոխանակության աննշան խանգարման։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *