Մանհեթենի երկնքում հայտնված ռազմական օդանավը վախեցրել է Նյու Յորքի բնակիչներին (ֆոտո)

default-34Նյու Յորքի բնակիչները սոցցանցերում քննարկում են Մանհեթենի երկնքում հայտնված օդանավը, որը ականատեսները նկարահանել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Օգտատերերի խոսքով՝ մարտական օդանավը 10 րոպե պտտվում էր երկնքում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է երկնաքերերի արանքով անցնում ամերիկյան օդանավը։

Նյու Յորքի որոշ բնակիչներ կարծիք են հայտնել, որ այդպիսով միգուցե իրենց հետեւում են։ Նրանք նաեւ ենթադրել են, որ դա եղել է С-130 Hercules ռազմատրանսպորտային օդանավը։

Ընդ որում, ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության մամուլի քարտուղարը Business Insider–ին հայտնել է, որ C-130–ի թռիչքն արտոնված է եղել։

Ավելի ուշ Նյու Յորքի  ոստիկանությունից հայտնել են, որ օդանավի թռիչքը ուսումնամարզական հնարքի մաս է եղել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *