Կրիմինալ անցյալով պատգամավորներին գաղտնալսում են. «Փաստ»

government-data-phones-si_«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենի իշխանությունները նոր, «հիանալի» մեթոդ են գտել` կրիմինալ անցյալով, գործարար և «կենտրոնախույս» պատգամավորներին իրենց «բռում» պահելու համար:

Բանն այն է, որ կառավարության փոփոխությունից հետո լուսանցքում հայտնվելու վտանգի առաջ կանգնած ներկայի «խարոշի» պատգամավորները այստեղ–այնտեղ գանգատվում են Սերժ Սարգսյանից և փնթփնթում, որ այսպես շարունակվելու դեպքում իշխանությանը ցույց կտան, որ առանց իրենց չեն կարող ձայն ստանալ և իրենց տարածքներում ՀՀԿ–ին փաստի առաջ կկանգնացնեն:

«Փաստի» տվյալներով` պատկան մարմինները գաղտնալսումների և այլ մեթոդներով մշտական «կոնտրոլի» տակ կպահեն այդ պատգամավորներին` «խաղեր տալու» դեպքում «պապկաները» աշխատացնելու համար:

Չի կարելի, չի կարելի փորձել պղտորել այն աղբյուրը, որից օգտվել եք տարիներ շարունակ: Ոչինչ, որ արդեն ասում են` կուշտ ես, հետ քաշվիր:

Մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *