Պետք է վերանայվի ԱՄՆ-ի ընտրական համակարգը. Սանդերս

_85545293_85545289ԱՄՆ սենատոր, նախկին նախագահության թեկնածու Բերնի Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ ընտրական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Մասնավորապես սենատոր Սանդերսը շեշտել է, որ պետք է վերանայվի այսպես կոչված ընտրիչների ինստիտուտը: «Այո, ես կարծում եմ, որ պետք է փոփոխություններ կատարվեն, եւ կասեմ՝ ինչու: Նայեք, մենք ունենք թեկնածու, որը երկու միլիոն ձայն ավել է ստանում, քան մյուսը, սակայն նա չի կարող համարվել ընտրված նախագահ, քանի որ ընտրիչները այլ մարդու են ընտրել: Սա, հավատացեք, տարօրինակ է»,- CNN-ի հետ զրույցում ասել է Սանդերսը՝ հավելելով, որ այսպես կոչված ավանդաբար դեմոկրատներին կամ հանրապետականներին աջակցող նահանգներում քաղաքական պրոցեսները միշտ չէ, որ ժողովրդի կարիքների հետ համահունչ են գնում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *