Սխալներ, որոնք կանայք անում են խնամքի ժամանակ

Լվացվելու փրփուր օգտագործել միայն երեկոյանpenka-dlya-umyvaniya-setafil-umyvat-litso

Շատ աղջիկներ վստահ են, որ փրփուրով կամ հատուկ գելով պետք է լվացվել միայն երեկոյան, երբ մաքրում են կոսմետիկան։ Իսկ առավոտյան իբր թե բավական է դեմքը ջրով ցողելը, որպեսզի չխախտվի մաշկի բնական рН–ը։ Իրականում ամեն բան բոլորովին էլ այդպես չէ։ Առավոտյան քո մաշկը նույնպես մաքրման կարիք ունի, պետք է հեռացնել գիշերային քսուքի հետքերը, որպեսզի ծակոտիներն ազատվեն եւ մաշկին թույլ տան շնչել։

Սառը ջրով լվացվելըpravil-no-umy-vat-sya

Դե այո, քեզ դեռ քո տատիկն էր ասել, որ առավոտյան պետք է լվացվել սառը ջրով, որպեսզի հետո թարմ լինես եւ փայլես։ Ոչ մի նման բան։ Սառը ջուրը նեղացնում է անոթները, չորացնում եւ թեփի պատճառ դառնում։ Լվացվելու համար օպտիմալ ջերմաստիճանը սենյակայինն է՝ +24–ից +25 աստիճան։ Ահա այդ դեպքում էլ դու իրոք կփայլես։

Հաճախակի են օգտագործում մազերի դիմակmaski-dlya-volos

Մազերի դիմակներից շատերի վրա, հատկապես պրոֆեսիոնալների, մանր տառատեսակով գրված է. «Օգտագործել շաբաթական մեկ անգամ»։ Բանն այն է, որ այդ խորհուրդը պետք է բառացի ընկալել։ Դիմակը քսում են մազերի ամբողջ երկայնքով՝ բացառությամբ արմատների շրջանի, բայց միայն շաբաթը մեկ անգամ։ Եվ ոչ մի դեպքում չի կարելի դիմակը փոխարինել մազերի սովորական կոնդիցիոներով։ Ինչու՞։ Ամրացնելու եւ խոնավացնելու փոխարեն դու չոր մազեր կունենաս։ Օգտակար նյութերը չարաշահելով՝ մազերը թուլանում են, դառնում շատ փափուկ եւ կոտրվող։

Ոտքերը սափրել օճառով կամ լոգանքի գելով

Ախր սրանք ընդամենը ոտքեր են։ Ինչի՞ համար է պետք նրանց վրա սափրվելու փրփուր քսել։ Եթե այսպես ես մտածում, ապա չզարմանաս, որ ծնկներիդ մաշկը չորանա, մեծանա քերծվածքների եւ կտրվածքների ռիսկը։ Սափրվելու փրփուրը խոնավացնում է եւ պաշտպանիչ «բարձիկ» ստեղծում մաշկի եւ ածելիի միջեւ, իսկ ահա գելը՝ ընդհակառակը, չորացնում է մաշկը՝ այն ավելի խոցելի դարձնելով։

Մազերը վարսահարդարիչով չչորացնելը1366958484_kak-ukladyvat-volosy-fenom-2

Երբեմն դու քո մազերի համար իսկական «տոն» ես սարքում՝ նրանց թույլ տալով ինքնուրույն չորանալ։ Դե ինչ, շտապենք քեզ հիասթափցնել։ Դա սխալ է։ Երկար մազերից ջուրը դանդաղ է գոլորշանում, դրա մոլեկուլները ճնշում են մազերի պրոտեինը՝ դրանք դարձնելով փշրվող։ Ելքը մազերը վարսահարդարիչով չորացնելն է, բայց սառը օդով։

Սքրաբով ես մաքրում պրոբլեմատիկ մաշկը

Smiling Young Woman Applying Face Cream

Հենց որ մաշկի վրա պզուկներ կամ սեւ կետեր են հայտնվում, դու անմիջապես սկսում ես դրանք մաքրել սքրաբով, պիլինգով եւ անգամ էլեկտրական խոզանակներով։ Իսկ ահա դա ճակատագրական սխալ է։ Պզուկներին առհասարակ ձեռք տալ չի կարելի։ Սքրաբը միայն «վարակը» տարածում է դեմքով մեկ։ Եթե խնդիրներ են առաջացել, ապա, ընդհակառակը, օգտագործի՛ր ամենամեղմ մաքրող միջոցները՝ լվացվելու փրփուրները, եւ ժամանակավորապես հրաժարվի մաքրման ագրեսիվ մեթոդներից։ Այդ հաճույքները միայն մաքուր մաշկի համար են։

Օծանելիքը մազերին ես ցողում

Իհարկե, լսել ես, որ օծանելիքի բույրն ամենից երկար մազերի վրա է պահպանվում: Այդպես էլ կա, սակայն ցանկացած հարդարանքի ջուր կամ օծանելիք սպիրտ է պարունակում, հետեւաբար մազերն անխնա չորացնում է, հետո չզարմանաս, որ մազերդ այդքան չոր են դարձել:

Սկսել ես նախապես anti-age միջոցներ օգտագործելbest-anti-aging-treatment-tips

Կանանց շրջանում մոլորություն կա, որ եթե հակատարիքային միջոցներից վաղ օգտվեն, ապա մաշկը երիտասարդ կմնա ավելի երկար: Իրականում, սակայն, այնքան էլ այդպես չէ. դու մաշկն ուղղակի կոլագենով եւ գիալուրոնաթթվով «գերսնուցում ես»: Եթե անգամ այն գերազանց կերպով ինքնուրույն էլաստին էր արտադրում, կարող է հարմարվողականություն առաջանալ, եւ ապագայում anti-age-ն արդեն չի օգնի, երբ իսկապես դրա կարիքը լինի:

Քսուք չես օգտագործում դեկոլտեի հատվածումdecollete_1

Բոլորս հրաշալի գիտենք, որ օրը երկու անգամ պետք է խոնավեցնող կրեմ քսել դեմքին եւ պարանոցին: Իսկ դեկոլտեի հատվածի մասին մոռացե՞լ ես: Հենց այն 20 տարի հետո քո տարիքը կմատնի: Դրան չբախվելու համար ժլատություն մի՛ արա, ուշադրություն դարձրու նաեւ դեկոլտեի նուրբ մաշկին, հետո քեզ միայն երախտապարտ կլինես:

Հոնքերդ ձեւավորում ես դիմահարդարվելուց առաջ5555fkkkjolik

Աղջիկներից քչերն են հիշում, որ հոնքերի ձեւավորումն ու դիմահարդարումը երկու ծիսակարգ է, որոնք  ուղղակի համատեղելի չեն եւ չպետք է կատարվեն մեկը մյուսից հետո: Առավել հաճախ մենք նախ հոնքերի ավելորդ մազերն ենք հանում, հետո սկսում ենք շպարվել: Ուշադրություն չենք դարձնում կարմրությանը եւ այն փաստին, որ մազերի տեղում մանրագույն վերքեր են առաջացել, որոնք կարող են ցանկացած վարակ ընդունել: Հետո այդ հատվածի վրա մի փոքր ստվերաներկ է ընկնում կամ հոնքերի մատիտ է քսվում: Հրաշալի է: Ավելի ճիշտ է հոնքերն ուղղել, օրինակ, երեկոյան՝ գիշերվա ընթացքում մաշկը հասցնում է հանգստանալ, եւ դու կարող ես առանց խղճի խայթի մեյքափ սկսել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *