Թրամփն ու Օբաման ընտրություններից հետո ավելի քան 30 ժամ զրուցել են

%d5%a9%d6%80%d5%a1%d5%b4%d6%83-%d6%85%d5%a2%d5%a1%d5%b4%d5%a1ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը պատմել է, որ Թրամփը պարբերաբար խորհրդատվության համար դիմում է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հայտնել է CNN-ը: «Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք խոսել են շուրջ 30 ժամ: Նրանք կանոնավոր կերպով շփվում են տարբեր թեմաների շուրջ»,- ասել է Քոնվեյը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին կողմերը քննարկել են Կուբայի հարցը:

Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել, նշելով միայն, որ Թրամփին դուր Է գալիս նախագահի հետ խոսելը, չնայած տարբեր տեսակետներին: «Նրանք լավ են գործակցում: Շատ բաների շուրջ տարակարծիք են, դա չի փոխվի»,- հավելել է Թրամփի օգնականը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *