Շինարարության ոլորտում ակտիվացում է նկատվում

timthumb-152016թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 39.2 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 18.8%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված ցուցանիշների՝ 2016թ.-ի հունվար-հոկտեմբերին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալի առավել զգալի մասը՝ 17.5 մլրդ ՀՀ դրամը, բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկին: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 36%-ով:

Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 13.7 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 22.8%-ով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *