Մերձավորներն էլ չմնացին Ծառուկյանի կողքին.Իսագուլյան

%d5%bf%d5%bf-4-180x180ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.«Որոշ գործիչներ իշխանության դեմ պայքարը վերածել են պետականության դեմ պայքարի: ԱԺ-ից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր զինվորներին, նվաստացնում ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հերոսությունները»:

Անդարդառնալով նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ նշեց, որ ցանկացած մեկի վերադարձը քաղաքական դաշտ ողջունելի է, եթե նրա պայքարը չի լինելու պետության դեմ.«Ես երբեք չեմ վախեցել ասել, որ փետրվարի 12-ի խորհրդակցությունից հետո Ծառուկյանը մնաց մենակ: Այդ օրերին ես պաշտպանում էի նրան, քանի որ անգամ իր մերձավորները չեղան նրա կողքին, երբ փոփոխությունների համար, որոնք կարող էին լինել, պետք էր պատասխանատվություն ստանձնել, իսկ Ծառուկյանը չցանկացավ, որպեսզի արյունահեղություն լինի և շատ ճիշտ արեց»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *