«Պարոն Բագրատյան ջան, դուք դեռ վարչապետ չեք դարձել».էդուարդ Շարմազանով

%d5%b7%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d5%be-2Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սկսեցին վիրավորել միմյանց՝ նշելով իրենց քաղաքական հնարավորությունների մասին։ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նախ խիստ տոնով կոչ արեց լռություն պահպանել դահլիճում: «Պարոն Բագրատյան ջան, դուք դեռ վարչապետ չեք դարձել»,- փորձեց կատակել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հանգստացեք, կդառնամ. վախենամ՝ այլ ելք չունենաք այլեւս»,- արձագանքեց Հրանտ Բագրատյանը:

Ի պատասխան՝ Շարմազանովը ցույց տվեց իրենց քաղաքական ուժը՝ նշելով, որ իրենք էլ պետք է ցանկանան, որ Բագրատյանը վարչապետ դառնա։

Այնուհետև Էդուարդ Շարմազանովը քարտուղարությանը խնդրեց Հրանտ Բագրատյանի ժամանակը զրոյից դնել և չխանգարել նրան:

Այսպիսով, ըստ Բագրատյանի՝ ԱԺ է բերվել հին կանոնակարգ, քանի որ ներկայացված փոփոխությունները կոսմետիկ են. «Դարձրեք պատգամավորին կենսունակ, սա է պառլամենտական կառավարումը: Մի հատ մոնիթորինգ արեք, պարոն Սահակյան, որքան ժամանակ եմ, օրինակ, ես կորցնում իմ պատգամավորական գործունեության վրա: Ես կարծում եմ՝ քիչ, ու ես ինձ վատ պատգամավոր եմ համարում: Այստեղ պետք է արտադրվեն օրենքներ. ԱԺ-ն ավելի կարեւոր հաստատություն է, քան կառավարությունը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *