Բուլղարիայում զբոսաշրջիկները բնակչությունից շատ են

usԲուլղարիայի զբոսաշրջության նախարարի պաշտոնակատար Նիկոլինա Անգելկովան հայտարարել է, որ 2016 թվականին Բուլղարիա ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճի դինամիկան թույլ է տալիս հուսալ, որ տարեվերջին այս ցուցանիշը կհասնի 8 մլն մարդու եւ կգերազանցի երկրի բնակչությանը:

«Առաջին 9 ամիսներին Բուլղարիա է այցելել 7,5 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, որն ավելին է, քան ամբողջ 2014 թվականին, ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին զբոսաշրջիկների թիվը 1 միլիոնով ավելի է եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել է նա:
«Եթե այս տեմպը պահպանվի, ապա տարեվերջին զբոսաշրջիկները քանակը կհատի 8 մլն-ի սահմանանագիծը եւ ավելի շատ կլինի, քան երկրի բնակչությունն է»,- հստակեցրել է Անգելկովան:
2014-ին Բուլղարիայի բնակչությունը կազմել է 7,2 մլն մարդ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *