Հայաստանը ցանկանում է մինչեւ 2017-ի ապրիլ սկսել Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծումը

default-34Հայաստանը ցանկանում է մինչեւ 2017-ի ապրիլ սկսել Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը: Այս մասին դեկտեմբերի 28-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու հայեցակարգային մոտեցումներն արդեն մշակվել են, պատրաստվել է նաեւ բիզնես ծրագիրը: Սկսվել է պոտենցիալ ներդրողների առաջարկների հավաքումը: Նախատեսվում է ազատ գոտին ստեղծել սահմանի հայկական կողմում՝ Մեղրիի շրջանում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *