«Ժամանակ». «ժառանգության» ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանը չի լինելու

%d6%80%d5%a1%d6%86%d6%86%d5%ab-%d5%b0%d5%b8%d5%be%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b6%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6«Ժամանակ» թերթի համարում կարդում ենք. «ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ արդեն իսկ ուրվագծվում են կուսակցությունների ցուցակները և դրանց առաջին հորիզոնականները: «ժառանգություն» կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ դաշինք չկազմելու պարագայում ներկայանալու է սեփական ցուցակով, որի առաջին տեղերը կուսակցության առաջնորդի ցանկությամբ զբաղեցնելու են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում չի լինելու, նա չի ցանկանում նորից պատգամավոր դառնալ: Միևնույն ժամանակ, դաշինք կազմելու դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության այս երեք գործիչների համար անցողիկ տեղեր է պահանջել «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններից, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *