Հանդիսավոր արարողությամբ նշվեց Ռումինիայի ազգային օրը (լուսանկարներ)

%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1Նոյեմբերի 29-ին հանդիսավոր արարողությամբ նշվեց Ռումինիայի ազգային օրը: Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն միավորել էր հայաստանյան դիվանագիտական, պետական, մշակութային կառույցների ներկայացուցիչներին:

Ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Լիտվիայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Էդմոն Մարուքյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: Միջոցառմանը հրավիրված էին նաև «Միասնություն» համազգային շարժման խորհդի նախագահ Արման Վարդանյանը, խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը:

Դեսպանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իր հրավերն ընդունելու համար, այնուհետև կրկնակի կարևորեց կազմակերպված միջոցառումը, քանի որ այս տարի տոնվում է նաև Բուխարեստ-Երևան երկկողմ հարաբերությունների 25-ամյակը:

«Հպարտ եմ նշել, որ Ռումինիայի կառավարության աջակցությամբ և ֆինանսական դրամաշնորհների օգնությամբ՝ տարբեր ոլորտներում բազմաթիվ հաջողված ծրագրեր են իրականացվել Հայաստանում»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ 2016 թվականը զգալի աճ է բերել երկկողմ առևտրատնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում: Դեսպանը հիշեցրեց նաև, որ իր երկիրն առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը և այսօր գնահատում են Հայաստանի վճռականությունն ու ձեռքբերումները՝ ժողովրդավարության կայացման ճանապարհին:

%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-2 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-3 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-4 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-5 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-6 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-7 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-8 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-9 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-10 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-11 %d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab%d5%a1-12

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *