Արտասովոր Նոստրադամուս․ 10 հետաքրքիր փաստ կենսագրությունից

default-32513 տարի առաջ՝ 1503 թ․դեկտեմբերի 14-ին Սեն -Ռեմի քաղաքում ծնվել է Նոստրադամուսը (Միշել դե Նոստրդամը)։ Նոստրադամուսի կերպարն առայսօր հետաքրքրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են գաղտնիքներով, առեղծվածներով ու առհասարակ պատմությամբ։ Նրա ժառանգության հետազոտողներից մեկը նկատել է․ «Միշել Նորստրադամուսի կանխատեսումները» Ատվածաշնչից հետո թերեւս միակ գիրքն է, որը հարյուրամյակներ շարունակ անընդհատ վերահրատարակվում է։

Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ նշանավոր գուշակի կենսագրությունից․

1․16-րդ դարի չափանիշներով Նոստրադամուսը եղել է ոչ թե ոչ աղքատ, այլ նույնիսկ բավականին հարուստ մարդ։ Իր ժամանակի համար նա կարելի է ասել «մուլտիմիլոնատեր» էր։

2․ Նոստրադամուսն իր ստեղծագործություններում բազմիցս գրել է ինչ- որ գաղտնի միության մասին, որի անդամներն իբրեւ եւ կանայք էին, եւ տղամարդիկ՝ թամփլիերներ, ռեզենկրեյցերներ։ Այդ գաղտնի միաբանության գխավոր նպատակն էր համարվում իդեալական պետություն կազմակերպելը։ Նոստրադամուսը շատ մտերիմ էր թամփլիերների միաբանության այն ժամանակվա առաջնորդի հետ։ Երբ 1547-ին նրան մահապատժի ենթարկեցին, Նոստրադամուսն անսպասելիորեն հարստացավ։ Իր հարստության գաղտնիքը նա հրաժարվում էր բացահայտել նույնիսկ իր ընտանիքի անդամներին։

3․Գուշակի բոլոր դիմանկարների հիմքում մեկ դիմանկար է, որի հեղինակը Սեզարի կրտսեր որդին էր, հենց դա է Նոստրադամուսի միակ հավաստի դիմանկարը։

4․ Միանգամ Նոստրադամուսը մի կարեւոր անձնավորության տանը կազմակերպված ընդունելության ժամանակ գուշակել էր երկու խոզերի ճակատագիրը՝ սպիտակ խոզին, ասել էր նա, կուտի գայլը, իսկ սեւին կմատուցեն ճաշին։ Նոստրադամուսին խայտառակելու համար, տանտերը կարգադրել էր մորթել սպիտակ խոզին, բայց պարզվել էր, որ դրան գայլն արդեն կերել էր, ու խոհարարը ստիպված սեւին էր մորթել։

5․Նոստրադամուսի գուշակությունների տեքստերում «մահ» բառը հանդիպում է 139 անգամ, «ճակատամարտը»՝ 111 անգամ, «արյունը»՝ 89, «կրակը»՝78, «ժանտախտը»՝ 42, «սովը»՝ 38 անգամ։

6․ Նոստրադամուսի քառատողերը գրվել են մի քանի լեզուներով, այդ թվում հին ֆրանսերեն, հուներեն, լատիներեն, պրովանսալերեն ու իտալերեն, ընդ որում եբրայերեն ու արաբերեն բառերի գործածումով։ Հենց այդ պատճառով էլ բոլոր հետազոտողներն օգտվում են արդեն հրատարակված թարգմանություններից։ Կարեւոր է հաշվի առնել, որ Նոստրադամուսը ակտիվ օգտվում էր այդ լեզուների այլաբանական հնարավորություններից, իր քառատողերը առատորեն համեմելով անագրամներով, արխաիզմներով, օգտագործելով կրճատ կամ նորաստեղծ բառեր։

7 ․Կենդանության օրոք Նոստրադամուսին հաճախ էին մեղադրում մեռյալ ոգիների հետ հարաբերությունների, խաբեության, ժողովրդի ու թագավորական ընտանիքի միտքը շեղելու, հուդդայականությանը ծառայելու, մեծամտության,ոչ պրոֆեսիոնալիզմի ու նույնիսկ հարբեցողության մեջ, նրան ծաղրական պամֆլետներ ու հեգնական էպիգրամներ էին ձոնում։ Մի անգամ գուշակին քիչ էր մնում սպանեին նրա դեմ չարացած գյոււղացիները, որոնք նրան մեղադրել էին լյութերականության գաղտնի պաշտամունքի մեջ։

8․Մարգարեի մարմինը, ըստ նրա կտակի, զմռսվել է եկեղեցում՝ ուղղահայաց դիրքով։ Այս հարցում հետազոողների տեսակետները տարբեր են՝ ոմանք համարում են, որ այդ դիրքը բացատրվոմ է Նոստրադամուսի ժամանակակիցների այն համոզմունքով, որ նա մահվանիից հետո էլ շարունակելու է գրել իր մարգարեությունները, իսկ մյուսները հիմք են ընդունում հենց մարգարեի խոսքը, որը դեռ կենդանության օրոք իրեն վիրավորող հասարակ մարդկանց բղավում էր․ «Հեռո՛ւ ինձնից, սրիկանե՛ր։ Դուք ձեր կեղտոտ ոտքով երբեք չեք կանգնի իմ կոկորդի վրա՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ իմ մահվանից հետո»։

9․ Որպես փորձառու բժիշկ ու աստղագետ, Նոստրադամուսը գիտեր իր մահվան ճշգրիտ օրը։ Նրա մարմարյա տապանաքարին փորագրված է․ «Այստեղ նշանավոր Միշել Նոստրադամուսի ոսկորներ են, միակ մահկանացուի, որը արժանի էր իր գրեթե աստվածային գրչով, աստղերի ազդեցության շնորհիվ, գրի առնել աշխարհի ապագա իրադարձությունները»։

10․ 1781-ին Հռոմի պապը արգելք էր դրել Նոստրադամուսի գուշակությունները տարածելու վրա։ 10 տարի անց ատելի գիտնականի դամբարանը քանդել էին, կախել նրա կմախքը, իսկ հետո էլ ցաքուցրիվ արել նրա ոսկորները (ինչպեսեւ նա գուշակել էր)։ Գուշակի մասունքները փրկել են նրա հետեւորդները, որոնք դրանք տեղափոխել են Սալոնեի Սուրբ Լավրենտիուսի եկեղեցի, որտեղ էլ դրանք գտնվում են առայսօր։ Դամբարանը պղծողներին մահապատժի են ենթարկել Ռոբեսպյերի հրամանով, որը Նոստրադամուսի գուշակություններում գտել էր գուշակություն «դարի նորացման» (նոր տարեգրություն, որը Ֆրանսիայում սկսվել է 1792-ից) ու թագավորի տապալման մասին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *