ՀՀԿ համագումարին հրավիրված են գործընկեր 13 կուսակցություններ. «Ժողովուրդ»

2403_b«Ժողովուրդ» թերթը գրում է, «Նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 10-րդ համագումարին ընդառաջ անորոշությունը դեռևս պահպանվում է: Մինչ չորս բոլորը վստահեցնում են, որ նոր ձևավորված կառավարությունն իր ողջ կազմով ՀՀԿ-ին անդամագրվելու հայտ է ներկայացնելու, գործընթացը դեռ դանդաղում է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ նորանշանակ նախարարներից որևէ մեկը դեռևս անդամագրվելու դիմում չի ներկայացրել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս հապաղում է դիմում գրել ՀՀԿ-ին: Ըստ ամենայնի, նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, բանակցում է, երկմտում, ծանրութեթև անում:

«Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից տեղեկացավ, որ ՀՀԿ համագումարին հրավիրված են գործընկեր 13 կուսակցություններ: Ցանկում, բացի ՀՅԴ-ից, մնացածը մարդ-կուսակցություններ են՝ ՀՀԿ-ի «պոչին կպած»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *