Դիարբեքիրում թուրքական F-16 կործանիչ է ընկել

f16-thumbԴիարբեքիրում թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչն ընկել է Սուրի շրջանի տարածքում, հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ կործանիչը թռիչքներ է իրականացրել Սուրի վրայով ուսումնամարզական նպատակներով: Օդաչուն կարողացել է փրկվել ինքնանետման միջոցով:

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատարության հայտարարության համաձայն` ռազմական ինքնաթիռի անկման պատճառը դեռևս հայտնի չէ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *