Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայությունում 2016-ի դեկտեմբերի 13-ի դրությամբ հաշվառված է 463,838 մարդ, որոնք թոշակ եւ նպաստ ստանալու իրավունք ունեն: Այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սահյանը:
Նրա խոսքով՝ 307,598 քաղաքացիներ կենսաթոշակ են ստանում: «128,377 մարդ հաշմանդամության նպաստ է ստանում, 9972 մարդ՝ կերակրողին կորցնելու, 2541 քաղաքացի՝ արտոնյալ հավելումներով թոշակ, 740 մարդ՝ երկարատեւ ծառայության, 14,610 մարդ՝ մասնակի թոշակ»,- նշեց Սահյանը: