Զիդան. «Ռեալը» պետք է հաղթի բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է»

9-thumb«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր թիմը կաշխատի հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում։ Հիշեցնենք, որ «Ռեալն» այդ մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել անցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու շնորհիվ։ Կիսաեզրափակչում «Արքայական թիմը» կմրցի մեքսիկական «Ամերիկայի» հետ։

«Աշխարհի ակումբային առաջնությունում հայտնվելը հեշտ չէր։ «Ռեալը» պետք է հաղթի բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է,- Զիդանի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Ես երջանիկ եմ՝ տեսնելով գործի նկատմամբ այն վերաբերմունքը, որը ցուցադրում են իմ տղաները»։

Նշենք, որ «Ռեալ»-«Ամերիկա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 15-ին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *