Ռոնալդուն չի մասնակցի «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությանը

e3335353a2ef319fbfed8827e5eb8c17Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությանը: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը «արքայական ակումբ»-ի կազմում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը, որը անցկացվում է Ճապոնիայում և որի եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 18-ին: Դեկտեմբերի 15-ին մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում «Ռեալ»-ը հանդիպում կանցկացնի Մեքսիկայի «Ամերիկա» ակումբի հետ: Ինչպես արդեն հայտնել ենք, «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերի 12-ին: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *