ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին. Հատուկ ռեժիմ է սահմանվել

defaultՍննդի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 23-ից մինչեւ հունվարի 8-ը սահմանել է աշխատանքի հատուկ ռեժիմ:

ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է

 «Նախատոնական եւ հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 8-ը առեւտրի կենտրոններում եւ ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր:

Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին եւ պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից եւ կոչնչացվի: Ըստ տարածաշրջանների՝ տեղերում կձեւավորվեն նաեւ աշխատանքային խմբեր՝ մսի վաճառքի կետերում հսկողություն սահմանելու նպատակով:

Ստեղծված աշխատանքային խմբերը հանրապետության ողջ տարածքում կաշխատեն արտակարգ ռեժիմով, կապահովվի Ծառայության թեժ գծին ստացված ահազանգերին ու քաղաքացիների դիմում-բողոքներին արագ արձագանքումը:

Այս համատեքստում, կոչ ենք անում սպառողներին ժամկետանց, առանց մակնշման կամ ցանկացած այլ թերություններով սննդամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել Ծառայության թեժ գծին՝ 010 20-60-40 հեռախոսահամարով (այն գործում է շուրջօրյա), կամ ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում-բողոք եւ, հնարավորության դեպքում, խախտումը հավաստող լուսանկար` նշելով`

• իրացման կետի հասցեն,

• արտադրողի եւ/կամ իրացման կետի ամբողջական անվանումը,

• բողոքի, հայտնաբերված անհամապատասխանության նկարագրությունը,

• կցելով լուսանկար/տեսանյութ:

ՍԱՊԾ-ի պաշտոնական էջում (snund.am) «Սպառող» եւ «Դիմում-բողոք» բաժիններում կարող եք գտնել Ծառայությանը դիմելու օրինակելի ձեւը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *