Թուրքիայի Դերիքում մուսուլման բնակիչները Սուրբ Ծնունդին նվերներով այցելել են շրջանի միակ հայ ընտանիքին

default (20)Թուրքիայի Մարդին նահանգի Դերիքի շրջանում ապրող մի խումբ քաղաքացիներ Սուրբ Ծնունդին նվերներով այցելել են շրջանի միակ հայ ընտանիքին։

Թուրքական Mardinlife կայքի փոխանցմամբ՝ Դերիքում ապրող միակ հայ ընտանիքին այցելած խմբից գրող Էյուփ Գյուվենը նշել է, թե հայերը տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից են եւ իրենք հատուկ Քրիստոսի ծնունդը շնորհավորելու համար նվերներով այցելել են Նաիֆ Դեմիրջիին։  «Մեծ խնդիր է, որ հայերն այս շրջանից հեռացել են, սակայն մենք նրանց հիշում ենք ու շնորհավորում ենք բոլոր հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ»,–ասել է Էյուփ Գյուվենը։

 Դերիքի միակ հայ ընտանիքի անդամ Նաիֆ Դեմիրջին շեշտել է, թե մուսուլման հարեւանները չեն թողնում իրենց միայնակ եւ մշտապես հետաքրքրվում են իրենց վիճակով։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *