«Ոսկե գլոբուս»-ի առաջադրված հայկական երեք ֆիլմից ոչ մեկը չի ընդգրկվել վերջնական ցուցակում

76-thumbԱյսօր ԱՄՆ-ում հայտարարել են «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդ ֆիլմերի կարճ ցուցակը: Մրցանակաբաշխության «Լավագույն  օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում  առաջադրված հայկական երեք ֆիլմից (Ջիվան Ավետիսյանի  «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռը», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը») որևէ մեկը չի նոմինացվել:

Այս անվանակարգում նոմինացված է երկու ֆիլմ Ֆրանսիայից, մեկական՝ Գերմանիա, Չիլի, Իրան-Ֆրանսիա:

Ռիա  նովոստին գրում է, որ մրցանակը շնորհվում է 25 անվանակարգում. 14-ը՝ կինոյի տարբեր բնագավառներն վերաբերող, 11-ը՝ հեռուսաէկրանում ունեցած արժանիքների համար: Ամեն անվանակարգում առաջադրվում է հինգ նոմինանտ: Հաղթողը որոշվում է ժյուրիի քվեարկության արդյունքում: Քվեարկությունն ավարտվելու է հունվարի 4-ին:

«Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. հունվարի 8-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *