Թրամփն ԱՄՆ-ի մի շարք դեսպաններից պահանջել է պաշտոնաթող լինել նախքան իր ինագուրացիան

timthumb-53ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հրահանգ է արել, համաձայն որի՝ բոլոր դեսպանները, ում նշանակումը եղել է քաղաքականապես մոտիվացված, պետք է թողնեն իրենց լիազորությունները նախքան երդմնակալության արարողությունը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times-ին։

Ինչպես նշում է պարբերականը՝ նմանօրինակ գործողությունը կարող է վերջին տարիներին նախադեպ լինել, երբ դիվանագետներին ներկայիս պաշտոնը թողնելուց առաջ ժամկետ չի տրվում։ Սովորաբար նոր վարչակազմը հնի հետ համաձայնության է գալիս որոշ դեսպանների աշխատանքը մի քանի շաբաթով կամ ամսով երկարաձգելու համար։

Թրամփի թիմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ նման միջոցառումները ձեռնարկվում են միայն վստահ լինելու համար, որ Բարաք Օբամայի բոլոր «քաղաքական» դեսպանները կթողնեն իրենց լիազորությունները

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *