Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր է ձերբակալվել

timthumb-39Անկարայի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում Գազիանթեփում (Այնթապ) ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Իգդիրից ընտրված պատգամավոր Մեհմեթ Էմին Ադըյամանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պ արբերականը:

Ադըյամանը տեղափոխվել է Անկարա: Դեռևս չի հաղորդվում, թե որ մեղադրանքով է իրականացվել նրա ձերբակալությունը:

Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը ներկայում կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *