Աշխարհահռչակ երգիր Ջորջ Մայքլը այս տարի անցել է հերոինից կախվածության դեմ բուժման կուրս: Այս մասին հայտնում է Telegraph պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրներին: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երգիչը /անձնագրային անվամբ` Գեորգիոս Կիրիակոս Պանայոտու/ 53 տարեկան հասակում վախճանվել է Գորինգ գյուղում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր կոմսությունում: Ոստիկանությունը այն որակել էր «անակնկալ, բայց ոչ կասկածելի»: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն մահվան պատճառ կարող էր հանդիսանալ սրտային անբավարարությունը: Նշվում է նաեւ, որ վերջինս հայտնվել է հիվանդանոցում թմրադեղրի չափաբաժնի գերազանցումից: Երգչի ներկայացուցիչները, սակայն այս լուրերը կտրականապես հերքում են: TMZ-ն էլ գրում է, որ վերջին շրջանում Ջորջ Մայքլը վարում էր գրեթե ասկետիկ կյանք: Նյութի աղբյուրը ` hraparak.am