«Ժառանգությանն» առաջիկա օրերին բարդ նիստ է սպասվում. «Հրապարակ»

112e863b-4fef-402d-ac78-47ce6b5cfce5_mw1024_mh1024_s«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա օրերին վարչության «պատմական» նիստ կհրավիրի՝ որոշելու ընտրություններին մասնակցելու հարցը: Վարչությունն սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որը մեկնել է ԱՄՆ՝ քեռու մահվան արարողությանը մասնակցելու։ Քեռին նաեւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանի մորեղբայրն է:

Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, կարելի է ասել, փոխարինում է հորը՝ կուսակցության կուրացիայով է զբաղված: Իսկ Րաֆֆին շատ չի ուշանա: Նշենք, որ վարչությունում ընտրություններին դաշինքով մասնակցության կողմնակիցները գերակշռում են, նրանք պնդում են, որ դաշինքին կողմ չէ Զարուհի Փոստանջյանը: Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում Զարուհուն չեն «զոհաբերի»՝ հասկանալով, որ նա է կուսակցության վարկանիշը: Այնպես որ, բարդ նիստ է սպասվում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *