2016-ին Գերմանիայում ապաստան փնտրող Թուրքիայի քաղաքացիների թիվը 3 անգամ մեծացել է

default2016 թվականին Գերմանիայում ապաստան փնտրող Թուրքիայի քաղաքացիների թիվը անցյալ տարվա համեմատությամբ 3 անգամ մեծացել է: Այս մասին հայտնում է Spiegel-Online-ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները: Միայն հունվարից նոյեմբեր գրանցվել է փախստականի կարգավիճակ ստանալու 5166 հայց: Ամբողջ 2015-ի ընթացքում Թուրքիայի քաղաքացիներից նման ընդամենը 1767 հայց է եղել:

Գերմանիայի կառավարությունը հայցերի սրընթաց աճը չի կապում 2016-ի ամռանը Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո զանգվածային հեռացումների եւ ընդդիմության հետապնդումների հետ:
Թուրքիայից ապաստան փնտրողների մոտ 80 տոկոսը քրդեր են: «Անկարան քուրդ բնակչության դեմ անխնա պատերազմ է վարում: Թուրքիան անվտանգ երկիր չէ եւ այն վայրը չէ, որտեղ փախստականները կարող են հուսալի ապաստան գտնել»,- ասել է Ձախերի կուսակցության ներկայացուցիչ Ուլլա Յելպկեն:
Գերմանիայի իշխանությունները նոյեմբերին հայտարարել են, որ պատրաստ են ապաստան տրամադրել Թուրքիայի քաղաքական ընդդիմադիրներին: «Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, բաց է նաեւ բոլոր քաղաքական հալածյալների համար»,- Die Welt-ի հետ զրույցում նշել է Գերմանիայի ԱԳՆ-ին առընթեր պետական նախարար Միխաել Ռոտը:
Քաղաքական գործչի խոսքով՝ քաղաքական ապաստան ստանալու իրավունք ունեն ոչ միայն լրագրողները: «Թուրքիայի ռեժիմի բոլոր քննադատները պետք է իմանան, որ Գերմանիայի կառավարությունը իրենց հետ համերաշխ է»,- ընդգծել է Ռոտը՝ հավելելով, որ ներկայումս կան թուրք գիտնականների եւ լրագրողների ընդունման տարբեր ծրագրեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *