Ֆեյսբուքյան օգտատերերը կբոյկոտեն Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձները

100127Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղվել է «Բոյկոտ» անունը կրող մի միջոցառում, որի նպատակն է Նոր տարվա գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, բոյկոտել Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեսաուղերձները: Հիշեցնենք, որ ամեն տարի նույն ժամին (23:40-ից հետո) երկրի հոգեւոր եւ քաղաքական ղեկավարները ուղերձով դիմում են քաղաքացիներին: «Բոյկոտ» միջոցառմանն արդեն միացել է 73 օգտատեր, իսկ հրավիրվածների թիվն ավելին է քան 300-ը:

Նույնաբովանդակ եւս մեկ միջոցառում է ստեղծվել ֆեյսբուքում: Այն էլ կրում է «Բոյկոտում ենք ճառերը» անվանում: Այս միջոցառման քննարկման հատվածում գրված է. «Անջատում ենք հեռուստացույցները սերժիկի ու կաթողիկոսի ճառերի ժամանակ։ Իրանց քսերոքս արած անկապ տեքստերը չեն հետաքրքրում ու պետք չեն մեզ»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *