Իսլանդիայում Ծովահենների կուսակցությունը կառավարություն է կազմել

iceland_pirate_partyԻսլանդիայի նախագահ Գվյուդնի Իոուհանսոնը հանձնարարել է երկր Ծովահենների կուսակցության առաջնորդ Բրիգիտա Ջոնդսդոտիրին կազմել կառավարություն` որպես խորհրդարանական ընտրություններում կառավարություն կազմելու մանդատ ստացած քաղաքական կուսակցության առաջնորդի, ով, ըստ իսլանդական օրենսդրության, ներկայացնելու է իր կառավարության կազմը քսանօրյա ժամկետում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: «Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել»,- Ջոնդսդոտիրի հետ հանդիպման ժամանակ ասել է Իոուհանսոնը:

Հիշեցնենք, որ Իսլանդիայում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ծովահենների կուսակցությունը ստացել էր քվեների զգալի քանակ` գրավելով երկրորդ տեղը եւ ստանալով կառավարություն կազմելու մանդատ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *