15 հազար՝ 10 հազար դրամ կաշառքից հրաժարվածներին. Փաշինյանի առաջարկը

Nikol-Pashinyan-e1351596417427

ԵԼՔ դաշինքն այսօր հրավիրել էր հրատապ ասուլիս: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշել են Երևանի ավագանում մեծամասնություն կազմելուց հետո Երևան քաղաքի բյուջեում կարևոր փոփոխություն են կատարելու՝ սոցիալական աջակցություն առաջարկելով ընտրակաշառքից հրաժարվող քաղաքացիներին: «15 հազար դրամ կստանան այն քաղաքացիներն, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից: Նրանք այլևս կարիք չեն ունենա ողորմություն խնդրելու, քանի որ նրանք իրավունք ունեն օգտվելու Երևան քաղաքի բյուջեից, որից էլ իրենց կտրամադրվեն այդ 15 հազար դրամները»:

 

Հարցին՝ ինչպե՞ս են նախաձեռնության հեղինակները որոշելու, որ տվյալ քաղաքացին այդ գումարը ստանալուց հետո չի վերցնի ընտրակաշառք, կա՞ հստակ վերահսկման մեխանիզմ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երևան քաղաքի բյուջեն երևանցիներինն է: Մենք ասում ենք, որ սոցիալական աջակցություն ենք տրամադրում քաղաքացիներին և չենք թալանելու դրանով մեր քաղաքի բյուջեն, որից մի մաս կտանք քաղաքացիներին, ոչ թե տանենք և գոլդ պադվալներում պահենք»:

 

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս ծրագիրը կոչվում է սոցիալական աջակցություն՝ ընտրակաշառքի հարկադրվող  քաղաքացիների համար: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ փաստորեն ԵԼՔ դաշինքը քաղաքացու ձայնը գնահատում է 15 հազար դրամ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Գումարի այդ չափի ընտրությունը պայմանավորված է Երևանի բյուջեի չափով, այս պահին այդքան կարող ենք առաջարկել, դա ենք տալու, ով դիմում գրի՝ հայտնի, որ հրաժարվել է կաշառքից, նրա դիմումը կդնենք քննարկման և կբավարարենք»:

 

Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է դիմումներ մերժեն, կլինե՞ն նման դեպքեր, Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ սոցիալական աջակցություն կտրամադրեն բոլոր դիմողներին:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *