ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածներ է հասցրել և հայհոյել «Հրապարակ»-ի լրագրողին. լուսանկարներ

%d5%bc%d5%b8%d6%82%d5%a2%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը քիչ առաջ  հարվածներ է հասցրել և հայհոյել «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատգամավորին թերևս դուր չի եկել մեր լրագրողի հարցերը, որից հետո նա հորդորել է առանձնազրույց ունենալ: Մեզ հետ զրույցում Վահեն նշեց, որ Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ դաշնակցական գաղափարախոսություններից է խոսելիս եղել և նշել է, որ ինքը այդ գաղափարախոսությունը իր մեջ կրում է: Մեր լրագրողը հետաքրքրվել է, թե որն է այդ գաղափարախոսությունը, կարող է պատգամավորը մեկ  բառով ձևակերպել: Սրան ի պատասխան՝ Ռուբիկ Հակոբյանը հորդորել է լրագրողին գնալ և կարդալ գրքեր: Հարցից սրտնեղած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը վիրավորական տոնով լրագրողին սկսել է «դասեր տալ»՝ նշելով, որ նա հասկանալու հետ կապված խնդիրներ ունի:

Այնուհետև պատգամավորը լրագրողին կանչել է «ռազբորկի» այնպիսի տեղ, որտեղ որ տեսախցիկ չկա: Եվ այդ ընթացքում հարվածներ է հասցրել և հայհոյել «Հրապարակ»-ի լրագրողին:

 

vahe-makaryan

 

 

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *