Անգլերեն սովորել երազող տարեց լեհի արկածները վիրուսային են դարձել

angliaAllegro լեհական ինտերնետ-խանութը նկարահանել է նախաամանորյա գովազդ, որը կարճ ժամկետում վիրուսային էֆեկտ է ձեռք բերել:

YouTube-ում հրապարակված հոլովակում տարեց տղամարդն սկսում է անգլերեն սովորել ինքնուսույցով, որը պատվիրել էր Համացանցում: Նա մշտապես վարժություններ է անում եւ դասագրքերից ու ուսուցանող ֆիլմերից բառեր է արտաբերում իրական կյանքում, ինչը երբեմն զավեշտալի է դառնում:

Մեկ շաբաթվա ընթացքում տեսանյութը չորս միլիոն դիտում է հավաքել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *