ԱՄՆ հետախուզությունն ու ԿՀՎ-ն տարբեր գնահատականներ ունեն նախագահական ընտրություններում Ռուսաստանի դերակատարման մասին

default-4ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի վարչությունում (ODNI), որը համակարգում է ամերիկյան բոլոր հետախուզական ծառայությունների աշխատանքը, համամիտ չեն Կենտրոնական հետախուզական վարչության գնահատականին, որը կարծում է, թե Ռուսաստանը միջամտել է նախագահական ընտրություններին, որպեսզի նպաստի հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, փոխանցում է Reuter–ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք պաշտոնյաների։

Նրանց տվյալներով չնայած ODNI –ում չեն պնդում, որ ԿՀՎ-ն սխալվել է իր եզրակացություններում, բայց նշում են, որ ԿՀՎ-ին չի բավականացնում հետեւողականություն համապատասխան ապացույցներ ներկայացնելու հարցում։ «ODNI -ում չեն ասում, թե ԿՀՎ-ն սխալվում է, այլ ընդամենը՝ որ նրանք չեն կարողանում ապացուցել» Մոսկվայի որոշակի մտադրությունների առկայությունը, նշում է գործակալության աղբյուրներից մեկը։

Այդ նույն պատճառով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նույնպես չի աջակցում ԿՀՎ եզրակացությունները, որոնք արվել են դեդուկտիվ մեթոդով ՝ հիմք ընդունվելով հետախուզական հասանելի տվյալները, շեշտել են Reuters–ի երեք զրուցակիցները։

2010-ի օգոստոսից ազգային հետախուզությունը ղեկավարում է Ջեյմս Քլեփերը։ 2016-ի փետրվարի սկզբին նա նախազգուշացնում էր ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ նոր սառը պատերազմի հավանականության մասին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *