Ծառուկյանի վերադարձը այսօրվա հրամայական է. Վանիկ Էլիզբարյան

timthumb-18Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը այսօրվա հրամայական է հայության համար’ արդեն ակնհայտ է: Դրա համար կարիք չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնել, հանրային կարծիք ուսումնասիրել. բավական է հետևել պարոն Ծառուկյանի հանդիպումներին ու այցելություններին, և պատկերը պարզ կլինի: Հենց Գյումրիում նրան օրեր առաջ ցույց տրված ընդունելությունը արտացոլանքն էր թե նրա բարձր վարկանիշի, թե այն փաստի, որ մարդիկ շարունակում են իրենց հույսը կապել Գագիկ Ծառուկյանի’ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հետ:

Ես, համենայն դեպս, չեմ տեսել երկրորդ այսպիսի գործչի, ում վերադարձը հասարակության համար այսքան ցանկալի է: Եվ վստահ եմ, որ անգամ քաղաքականությունից հեռացած ժամանակ ժողովրդին մեկ վայրկյան չլքած գործչի վերադարձը բացառիկ հնարավորություն է’ առողջացնելու քաղաքական դաշտը և իշխանությանը իրական հակակշիռ ստեղծելու»

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *