Բաղդադում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո

defaultԻրաքի մայրաքաղաքում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո՝ նրան ոչ մի վնաս չպատճառելով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Դեկտեմբերի վերջին զինված անհայտ անձինք իրաքցի լրագրողուհուն առեւանգել էին Բաղդադի իր տնից: Նրանք ներկայացել էին անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնուհետեւ ներխուժել էին Աֆրա ալ-Քաիսիի բնակարան:

 Զիյադ ալ-Աջիլի կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ առեւանգիչները վերադարձրել են նաեւ լրագրողուհու մեքենան, հեռախոսը, նոթբուքը եւ զարդերը:

43-ամյա ալ-Քաիսին աշխատել է միջազգային «Աշ-Շարք ալ Աուսաթ» թերթում, որը արաբերենով է հրատարակվում, նաեւ համագործակցում է մի շարք լրատվական պորտալների հետ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *