16-ամյա աղջկան ամուսինը ծեծել է, ամուսնու եղբայրը՝ փորձել բռնաբարել, իսկ սկեսրայրը ստիպել է պոռնոգրաֆիկ ֆիմեր դիտել

timthumb (3)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Նշված մարզի գյուղերից մեկի 16-ամյա բնակչուհի Կ.Լ.-ն իրենց տարածքի Ոստիկանություն հայտել է որ գյուղի իրենց տանը ամուսնու եղբայրը՝ 28-ամյա Գ. Ն.-ն ոգելից խմիչքի ազդեցության տակ իրեն ծեծի է ենթարկել, մազերից քաշելով՝ մտցրել է ննջասենյակ, գցել անկողնու վրա ու ցանկացել բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ իր հետ:

Ինքը սկսել է բղավել և բղավոցները լսելով՝ ննջասենյակ է մտել ամուսինը՝ 24-ամյա Գ. Ն.-ն, ով կնոջն ասել է, որ նա պետք է կատարի եղբոր ասածները ու երբ ինքը ընդդիմացել է, ամուսինը նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն և քաշել մազերը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ բարեբախտաբար, 16-ամյա աղջկա ամուսինն ու ամուսնու եղբայրը չեն կարողացել իրենց անասնական կրքին հագուրդ տալ, աղջիկը մեծ դժվարությամբ փախել է տանից:

Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանամունքում նյութեր են նախապատրաստվում և աղջիկը հետաքննությանը հայտնել է նաև, որ ամուսնու հայրը՝ 51-ամյա Գ.Ն.-ն, իրենց տանը պարբերաբար իրեն ստիպել է իր հետ միասին պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *