«Ազատություն քաղբանտարկյալ Արարատ Խանդոյանին»․ Վերաքննիչ դատարանի մոտ մարդաշատ է (ուղիղ)

արար

Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթանում է Արցախի հերոսամարտի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլ»-ի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատարանի դիմաց հավաքվել են Խանդոյանների մայրը, հարազատները, ընկերները, ովքեր անհամբեր սպասում են դատարանի որոշմանը։ Հավաքվածներն իրենց հետ բերել են «Կեցցե Սասնա ծռերը», «Ազատություն քաղբանտարկյալ Արարատ Խանդոյանին» և նմանատիպ գրություններով պաստառներ։

Նաև հավելենք, որ Արարատ Խանդոյանի ազատ արձակման պահանջով սկսվել է ստորագրահավաք։

Ուղիղ միացումը՝ 1in.am-ի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *