Հայ ուղևորի պատճառով Կիևից Մինսկ մեկնող օդանավին ստիպել են վերադառնալ՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել (տեսանյութ)

0

Ուկրաինայի անվտանգության ծառայության պահանջով Կիևի «Ժուլյանի» օդանավակայան է վերադարձել «Բելավիա» ավիաընկերության՝ Կիևից Մինսկ մեկնող Բոինգ 737-800 ինքնաթիռը, տեղեկացնում է lenta.ru-ն:

«Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բոինգ 737-800» օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Օդանավում գտնվել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ»,- ասվում է «Բելավիա» ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Բելառուսի օդային սահման հասնելուց 50 կմ առաջ ուկրաինական կողմն ինքնաթիռի անձնակազմից պահանջել է վերադառնալ՝ սպառնալով հակառակ դեպքում կործանիչներ բարձրացնել օդ:

Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։

Նշվում է, որ օդանավից իջեցված տղամարդու ազգանունը Մարտիրոսյան է, ով եղել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից: Քաղաքացին կասկածվել է հանցագործությունների մեջ:

Քիչ անց ձերբակալված Հայաստանի քաղաքացուն բաց են թողել, և նա Մինսկ է մեկնել այլ չվերթով, ումից էլ Ուկրաինայի օդային տրանսպորտի սպասարկման պետական ձեռնարկությունը փոխհատուցում կպահանջի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *