Վարշավայում ոստիկանությունը Սեյմի շենքի մոտից ցուցարարներին հեռացնելու համար արցունքաբեր գազ է կիրառել

default-81Վարշավայում ոստիկանությունը Սեյմի շենքի մոտից ցուցարարներին հեռացնելու համար արցունքաբեր գազ է կիրառել, որոնք խոչընդոտել են իշխող «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու մեքենայի ընթացքին: Այս մասին ընդդիմադիր պատգամավոր Եժի Մեյշտովիչը հայտարարել է TVN24-ի եթերում: Կաչինսկու մեքենան խորհրդարանից հեռանում էր Լեհաստանի վարչապետի եւ այլ մեքենաների ուղեկցությամբ, հայտնում է DW-ն:

Սեյմի շենքում արգելափակված են եղել «Օրենք եւ արդարություն» կուսակցության եւս 200 պատգամավորներ: Նախօրեի երեկոյան ցուցարարները փակել էին շենքի մուտքերը՝ վանկարկելով «Սահմանադրություն», «Ազատ լրատվամիջոցներ» եւ «Դուք այստեղից դուրս չեք գա մինչեւ Ծննդյան տոներ»: Սեյմի առաջ մի քանի 1000 մարդ է հավաքվել:

Ընդդիմադիր 30 պատգամավորներ նախօրեին խոչընդոտել էին Սեյմի ստորին պալատի աշխատանքը՝ բողոքելով խորհրդարան լրագրողների հասանելիության սահմանափակման իշխող կուսակցության պլանների եւ 2017 թվականի պետբյուջեի քվեարկության դեմ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *