Արսենյանն սպասում է Ծառուկյանի՞ն

92d049208f3462396983a0f57435cec6Ով ում հետ է միանալու՝ ընտրություններին մասնակցելու համար, եւ ինչ ցուցակ է կազմելու։ Սա քաղաքական շրջանակներում ամենաքննարկվող հարցն է, որն իրարամերժ խոսակցությունների ու լուրերի տեղիք է տալիս։ Վարկածների բազմազանությունը վկայում է այն մասին, որ քչերն են հստակ պատկերացնում իրենց քաղաքական ուղղվածությունը, եւ կողմնորոշումների հարցում անորոշություն է տիրում։ Երեկ լուր տարածվեց, որ ՄԱԿ (Միավորված աշխատանքային կուսակցություն) ղեկավար, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը նոր ՀՀՇ-ականների՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ քննարկում է ընտրություններում միասնաբար հանդես գալու հարցը: Ալիկ Արզումանյանի եւ Արարատ Զուրաբյանի հետ Գուրգեն Արսենյանին ջերմ ընկերական հարաբերություններն են կապում։ Բոլորը հիշում են ԱՄՆ նախագահի ընտրությունների նախօրեին Արզումանյանի ու Արսենյանի «Թրա՞մփ, թե՞ Քլինթոն» գրազով տարած շամպայնը։ Սակայն քաղաքական անցյալի տեսակետից ավելի հավանական է, որ Արսենյանն սպասում է Ծառուկյանի վերադարձին։ Նա պատգամավոր է դարձել ԲՀԿ ցուցակով, համամասնական ցուցակի հինգերորդ համարն է։ Իրո՞ք որոշել եք ՀՀՇ-ի հետ դաշինք կազմել։ Մեր հարցը լսելով՝ Գուրգեն Արսենյանն ասաց․ «Վերջին շրջանում բավականին հետաքրքիր լուրեր եմ լսում իմ ապագա ծրագրերի մասին։ Ընդհանրապես չեմ զարմանա, եթե մի օր էլ լուրեր տարածվեն, որ պատրաստվում եմ դաշինք կազմել Թրամփի կամ, ասենք, Բեռլուսկոնիի հետ»: ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին էլ նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով․ «Այս պահին ես ԱԺ պատգամավոր եմ, իմ օրենսդիր գործունեությունն եմ ծավալում, եւ եթե որեւէ փոփոխություն եւ նորություն լինի իմ գործունեության մեջ, կտեղեկանաք»։ Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *