Հնդկաստանում ոստիկանությունը կալանավորել է օրհներգի ժամանակ ոտքի չկանգնած 12 մարդու

default-11Հնդկաստանում ոստիկանությունը կալանավորել է 12 մարդու, որոնք միջազգային կինոփառատոնում  ազգային օրհներգի ժամանակ ոտքի չեն կանգնել, հայտնում է Associated Press–ը։

Գործակալությունը մեջբերում է Թիրուվանանթամփուրամա քաղաքի ոստիկանության տեսուչի բառերը, որը հայտնել է, որ բոլոր 12 կալանավորվածներին հետո գրավի դիմաց ազատել են։

Կալանքներին նախորդել էր Հնդկաստանի Գերագույն դատարանի որոշումը, որի համաձայն՝ ազգային օրհներգը պետք է միացվի յուրաքանչյուր կինոդիտումից առաջ, ընդ որում, հանդիսատեսն այն պետք է հոտնկայս լսի։ Որոշումը կայացվել է քաղաքացիների շրջանում հայրենասիրությունը տարածելու համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *