«Իրավունք» Սեյրան Օհանյանի եւ «Ամարասի Արթուրի» քավոր-սանիկական հարաբերություններն ամրապնդվեցին քաղաքական դաշտում

default«Իրավունք» թերթը գրում է. «Ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ ջերմ քավոր-սանիկական հարաբերությունները կարծես թե ամրապնդվում են նաեւ քաղաքական դաշտում:

«Իրավունքն» ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանից տեղեկացավ, որ «Միասնական Արմենիա» շարժումը սատարում է Սեյրան Օհանյանին եւ կոչ անում նրա շուրջ համախմբվել:

 Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը «Միասնական Արմենիա» շարժման նախաձեռնողներից է եւ նպատակ ունի Սփյուռքի ներուժն օգտագործել Հայաստանի զարգացման համար: Այդ նպատակով շարժումն առաջարկում է նաեւ երկպալատ խորհրդարան ստեղծել:

Ի դեպ, օրեր առաջ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում ասացին, որ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարն իրենցն է: Ի պատասխան՝ Արթուր Ալեքսանյանը հակադարձեց՝ բա ինչո՞ւ տեր չկանգնեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *