ԼՂՀ ՊԲ. Գիշերը շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել

default-77Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր եւ գնդացիրներ /շուրջ՝ 350 կրակոց/:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *