«Միասնություն» համազգային շարժումը կանցկացնի հերթական կլոր սեղան-քննարկումը՝ “Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը և կանանց քաղաքական մասնակցությունը” խորագրով:

15578748_1143420062443924_204015042013215987_nՄամուլի հաղորդագրություն

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Անի հյուրանոցի Գառնի սրահում, «Միասնություն» համազգային շարժումը կանցկացնի հերթական կլոր սեղան-քննարկումը՝ “Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը և կանանց քաղաքական մասնակցությունը” խորագրով:

Քննարկման բանախոսներն են՝
1. Հասմիկ Շափաղաթյան-«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ

2. Արմինե Մխիթարյան-Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժնի պետ Զեկույց՝ “Կանայք և զբաղվածության հիմնախնդիրները”

3. Անուշ Խաչատրյան-Հանրային քաղաքականության և շահերի պաշտպանության պատասխանատու
Զեկույց՝ “Հավասար տնտեսական հզորացումից դեպի քաղաքական» մասնակցություն“

4. Գոհար Շահնազարյան-ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի ղեկավար:
“Կանանց քաղաքական մասնակցությունը կուսակցություններին և նախաձեռնություններին“

5. Նարինե Դավթյան-Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ
Զեկույց՝ “Կանայք և կրթության հիմնախնդիրները“

6. Անահիտ Աղոյան-ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, ժողովրդագրության և գենդերային հարցերով հանձնաժողովի նախագահ
Զեկույց՝ “Քաղաքական մասնակցության հիմնախնդիրներ. տեսական և գործնական տեսանկյուններ“

7. Թամարա Հովնաթանյան-“Կինը և քաղաքականությունը“ թերթի գլխավոր խմբագիր, Womennet.am կայքի խմբագիր
Զեկույց՝ “Կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման հնարավորությունները նոր ընտրական օրենսգրքի համատեքստում“

Քննարկումը բաց է լրատվամիջոցների լուսաբանման համար: Հետաքրքված բոլոր լրագրողներին հրավիրում ենք ներկա լինել և լուսաբանել այս կլոր սեղան քննարկումը:

«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *