IT-միլիոնատերերը բունկերներ և զենք են ձեռք բերում՝ ապոկալիպսիսի դեպքում պաշտպանության համար

prepperՍիլիկոտե հովտի IT-միլիոնատերերը ստորգետնյա բունկերներ, զենք, փամփուշտներ և մոտոցիկլետներ են ձեռք բերում՝ աշխարհի վերջի համար։ Այս մասին հայտնում է Independent-ը։

LinkedIn սոցցանցի համահիմնադիր Ռիդ Հոֆմանը վստահ է, որ Կալիֆոնիայի միլիարդատերերի առնվազն կեսն ակտիվորեն պատրաստվում է ապոկալիպսիսի։

«Ես մի քանի մոտոցիկլետ, բազմաթիվ զենք ու զինամթերք, սննդամթերք ունեմ։ Կարծում եմ՝ դա կբավականացնի որոշ ժամանակ տանը մնալու համար»,-ասել է Հոֆմանը։

Արտադրական հարցերով Facebook-ի նախկին մենեջեր Անտոնիո Գարսիա Մատինեսը մի կտոր հող է ձեռք բերել խաղաղօվկիանոսյան կղզում։ Այնտեղ նա տուն է կառուցել և հանդերձել այն մի քանի գեներատորներով ու արևային մարտկոցներով, ինչպես նաև զենք գնել։

Reddit պորտալի նախկին գլխավոր տնօրենը նշել է, որ բունկերների և այլ ապաստարանների կառուցման ծախսերն արդարացված են՝ հաշվի առնելով հովտի թոփ-մենեջերների տնօրինած գումարների չափը։

Թերթը նշում է, որ, հավանաբար, ամենահանրահայտ IT- մասնագետները ամենից շատ վախենում են արհեստական ինտելեկտից։ Ապագայում «խելացի» սարքերը կարող են փոխարինող դառնալ աշխատատեղերի մեծ մասում և ապստամբություն բարձրացնել մարդկության դեմ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *