Չինաստանում 2 հազար տարեկան դամբարան է հայտնաբերվել

defaultՉինաստանի տարածքում հնագետները հայտնաբերել են դամբարան, որը գրեթե 2 հազար տարեկան է, հայտնում է Informing–ը։

Այն հայտնաբերվել է Հեբեյ նահանգի Մանչեն տարածքում։ Գիտնականների խոսքով դամբարանը մինչ այդ թալանված է եղել։ Բայցեւայնպես այնտեղ հայտնաբերել են բազմաթիվ առարկաներ, որոնց միջոցով հնարավոր է եղել պարզել դամբարանի տարիքը։

 Ըստ գիտնականների, ամենայն հավանականությամբ, այդ դամբարանը կառուցվել է Արեւմտյան Խան տոհմի ժամանակ, որը Չինաստանում կառավարել է Ք․ա 206 թվականից մինչեւ Ք․հ 9 թ․։ Այդ մասին են հուշում դամբարանում հայտնաբերված որոշ առարկաներ, նաեւ դրա կառուցվածքը։

Դամբարանի ներքին տարածքի մակերեսը 6х6,5 մետր է։ Այնտեղ գտել են 50 տարբեր առարկաներ, այդ թվում կավե ու բրոնզե իրեր։ Մի քանիսն էլ նեֆրիտից են եղել։ Բայց ամենաարժեքավոր առարկաները, որոնք եղել են այդ դամբարանում, ըստ գիտնականների, գողացվել են։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *