Պան Գի Մունը չի բացառել իր մասնակցությունը Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

ban-ki-moon-1ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չի բացառել, որ կարող է մասնակցել Հարավային Կորեայի նախագահական արտահերթ ընտրություններին, հաղորդում է TASS գործակալությունը։

«Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ 10-ամյա փորձը օգնի Հարավային Կորեայի զարգացմանը, ես պատրաստ եմ զոհաբերել ինձ, որպեսզի հասնեմ այդ նպատակին»,-ասել է նա Նյու Յորքում հարավկորեացի լրագորղների հետ հանդիպմանը։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ վերջնական որոշում կկայացնի, երբ լսի Հարավային Կորեայի քաղաքացիների կարծիքը։

Նա նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 31-ին գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելուց հետո մտադիր է վերադառնալ Սեուլ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *